Թուրքիայի Ազգային մեծ ժողովին է ներկայացվել մեջլիսի 4 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագիծը, գրում է Ermenihaber-ը:
Նախագահականի ներկայացրած օրինագծով պահանջվում է դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 3 և քրդական «Ժողովրդավարական տարածաշրջանային» կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը: Նրանց թվում է նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: