Բաքվում բեռնատարի և ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով տուժել է 20 մարդ՝ հայտնում է Interfax-ը:
Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան՝ օդանավակայանից Մյարդական գյուղ տանող մայրուղում:
Ըստ մամուլի հրապարակումների՝ նախնական վարկածի համաձայն, բեռնատարի վարորդը քնել է ղեկին և, կորցնելով կառավարումը, բախվել է ուղևորատար ավտոբուսին: Հարվածից ավտոբուսը կողաշրջվել է:
Մամուլի տվյալներով՝ վթարի հետևանքով կան նաև զոհեր: