Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին Պակիստանի բանակի հրամանատարի հրավերով հոկտեմբերի 12-ին կմեկնի Պակիստան, հայտնում է Pars Today-ը:
Այցն իրականացվում է ռազմական-պաշտպանական դիվանագիտության ընդլայնման շրջանակում:
Հոկտեմբերի 11-ին Պակիստան-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հրավերով Իսլամաբադ էր մեկնել Իրան-Պակիստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունը՝ Ահմադ Ամիրաբադի Ֆարահանիի գլխավորությամբ: