Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարումը շարունակվում է: Մոսկվա մեկնած Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեց՝ Կովկասում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն կամ տարածաշրջանի քարտեզի փոփոխություն իրենք չեն ընդունում:
Թեև Իրանից ակնարկում են, որ այրված կամուրջները բարդ են վերականգնվում, փորձագետների կարծիքով՝ Իրան-Ադրբեջան հեռակա բանավեճը ռազմական բախման չի վերաճի:
Տարածաշրջանում կատարվածի ու հնարավոր զարգացումների մասին՝ Սոնա Աղբալյանի ռեպորտաժը: