ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ռուսաստանյան «Ժամանակակից տրանսպորտային տեխնոլոգիաներ» («Современные транспортные технологии») ընկերության ներկայացուցիչներ Ալեքսեյ Օվչերենկոյին, Դմիտրի Պիժիկովին և Ռուսլան Վինոնկուրովին:
Փոխնախարարը ողջունել է հյուրերին՝ կարևորելով ռուսաստանյան ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը հայաստանյան շուկայում: Սիմոնյանը ծանոթացել է ընկերության առաջարկներին՝ մեքենաների վաճառքի, լիզինգով ՀՀ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին ներկայացվող ծրագրերին:
Արմեն Սիմոնյանը հյուրերին հրավիրել է հանդիպման ՀՀ-ում ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հյուրերը ծանոթացել են հայաստանյան ընկերությունների աշխատանքային պայմաններին և բիզնես առաջարկներին, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը
պայմանավորվել են համագործակցել: