«Թալիբան» ծայրահեղական շարժման պատվիրակությունը Դոհայում հոկտեմբերի 9-ին հանդիպել է ամերիկացի դիվանագետների հետ, տեղեկացրել է Al Jazeera-ն:
Թալիբների ժամանակավոր կառավարության արտգործնախարար նշանակված Ամիր Խան Մոթաքին հայտնել է, որ զրույցի ընթացքում կողմերի ուշադրության կենտրոնում եղել են Քաբուլին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Դոհայի համաձայնագրի իրականացման հարցերը:
Թալիբների ներկայացուցիչն ընդգծել է, որ առաջարկել է ամերիկյան կողմին «նոր էջ բացել Քաբուլի և Վաշինգտոնի հարաբերություններում»՝ միևնույն ժամանակ ամերիկացիներին կոչ անելով «հարգել Աֆղանստանի ինքնիշխանությունը և չմիջամտել նրա ներքին գործերին»: