ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հոկտեմբերի 11-ին կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ մի շարք հարցեր: Այդ մասին տեղեկացրել են պետքարտուղարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Ռուսաստան այցից հետո Նուլանդը կմեկնի Լիբանան և Մեծ Բրիտանիա: Հոկտեմբերի 14-ին Բեյրութում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպումներ կունենա «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երկրի իշխանությունների հետ՝ քննարկելու տնտեսական բարեփոխումների և հաջորդ տարվա ընտրությունների վերաբերյալ հարցեր»:
Հոկտեմբերի 15-ին Լոնդոնում մի շարք գլոբալ հարցերի շուրջ Նուլանդը քննարկումներ կունենա Միացյալ Թագավորության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: