Առևտրային բանակցությունների հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Քեթրին Թայը և ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն տեսակապի միջոցով անցկացված բանակցությունների ընթացքում պայմանավորվել են երկկողմ առևտրային հարաբերությունների հետ կապված հարցերի թեմայով լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել:
Այդ մասին տեղեկացրել են Թայի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Թայն «ընդգծել է ԱՄՆ անհանգստությունը Չինաստանի պետական ոչ շուկայական քաղաքականության հետ կապված, որը վնաս է հասցնում ամերիկացի աշխատողներին, ֆերմերներին և ձեռնարկություններին»:
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունները լարվել էին դեռևս ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, որը չինական ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել: