Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Սաակաշվիլին Վրաստանում չէ՝ հայտնում է Aliq.ge-ն:
«Միխեիլ Սաակաշվիլին Բաթումում չէ, Սաակաշվիլիի տեսագրությունը Վրաստանում չի արված. սա այն է, ինչ կարող եմ վստահորեն ասել»: Եթե Սաակաշվիլին լիներ Վրաստանում, ամբողջ հասարակությունը կտեսներ, թե ինչպիսի ծաղրածու է նա, և դրանով կավարտեր այն այլանդակությունը, որն առկա է վրաց քաղաքականության մեջ»,- ասել է Կոբախիձեն:
Վրաստանի նախկին նախագահ, հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին վաղ առավոտյան հայտարարել էր, թե Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, թե գտնվում է Բաթումում:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն էլ հաստատել է, որ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը: