Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունների արդյունքները, հայտնում է «Կոմերսանտը»: Ըստ ՌԴ ԿԸՀ տվյալների՝ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է 324 մանդատ՝ նախկին 343-ի փոխարեն:
Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը Պետդումայում կունենա 57 պատգամավոր, «Արդար Ռուսաստանը»՝ 27, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 21, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 13: 1-ական պատգամավորական աթոռ կզբաղեցնեն «Քաղաքացիական հարթակ», «Աճի կուսակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները: Ինքնառաջադրված պատգամավորները հինգն են:
ՌԴ ԴԺ Պետդումայի ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 17-19-ը: Միաժամանակ տեղի են ունեցել տեղական խորհրդարանների, քաղաքային իշխանությունների և մի քանի շրջանների ղեկավարների ընտրություններ: Ընտրություններին ընտրողների մասնակցության ցուցանիշը կազմել է 51,72%: