Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար մարզի անկախության կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Բարսելոնայում՝ բողոքելով Իտալիայում տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կալանավորման դեմ, հայտնում է РИА Новости-ն:
Ակցիան իրականացրել են Կատալոնիայի Ազգային ժողով և Omnium Cultural հասարակական կազմակերպությունները, որոնք կալանավորումն անվանել են «անօրինական»: Սկզբում նրանք պատրաստվում էին բողոքի ակցիա իրականացնել Իտալիայի հյուպատոսարանի առջև, սակայն ոստիկաններն արգելել են:
Արդյունքում՝ մասնակիցները փակել են Բարսելոնայի գլխավոր փողոցներից մեկը՝ Դիոգոգալ պողոտան: Ցուցարարները կրել են անկախ Կատալոնիայի դրոշը, վանկարկել են «Պուչդեմոնը մեր նախագահն է», «Ամոթ», «Ազատություն», «Անկախություն» կարգախոսները: Հանրահավաքին ելույթ են ունեցել անկախության շարժման առաջնորդները, այդ թվում՝ տարածաշրջանի խորհրդարանի նախագահ Լաուրա Բորասը:
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի պաշտպանական կողմն էլ պատրաստվում է նոր հայց ներկայացնել Եվրոպական ընդհանուր իրավասության դատարան՝ Պուչդեմոնի, որպես Եվրախորհրդարանի պատգամավորի անձեռնմխելիությունը վերականգնելու խնդրանքով: