Գերմանիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում երկրորդ անգամ առաջարկել է Թեդրոս Գեբրեյեսուսի թեկնածությունը:
Գերմանիայի առողջապահության նախարարն ավելի վաղ կոչ էր արել մյուս երկրներին միանալ իրենց նախաձեռնությանն ու կրկին 5 տարի ժամկետով առաջադրել Գեբրեյեսուսին:
Այս պահին ԱՀԿ ղեկավարի պաշտոնում այլ թեկնածուների անուններ չեն շրջանառվում:
Թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 23-ն է: