Ավստրալիայի Վիկտորիա նահանգում գրանցվել է վեց մագնիտուտ ուժգնության երկրաշարժ՝ ամենաւժեղը վերջին 150 տարվա ընթացքում՝ գրում է BBC-ին:
Ավստրալիայում չափազանց հազվադեպ պատահող բնական այդ աղետից տուժել է նահանգի մայրաքաղաքն ու երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մելբուռնը, որտեղ բնակվում է մոտ 5 միլիոն մարդ: Ըստ տեղեկությունների՝ երկրաշարժից վնասվել է մի քանի շենք, խափանվել է քաղաքի էլեկտրամատակարարումը, զոհեր և վիրավորներ չկան:
Վիկտորիայի փրկարարական ծառայությունը զգուշացրել է հետցնցումների վտանգի մասին: Իշխանություններն անվտանգության նկատառումներով տարհանել են քաղաքի մի շարք բարձրահարկ շենքերի բնակիչներին: