Եթե դեմոկրատական կուսակցությունը մնա իշխանության ղեկին, ԱՄՆ-ը կկործանվի երեք տարի հետո: Այս կարծիքը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Newsmax հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ եթե հանրապետականները չկարողանան ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնություն կազմել 2022 թվականի միջանկյալ ընտրություններում և ղեկավարել կառավարությունը 2024 թվականին, «երեք տարի հետո երկրից ոչինչ չի մնա»:
Հանրապետական Դոնալդ Թրամփը պարբերաբար քննադատում է ամերիկյան ներկա վարչակազմը, նրա ղեկավար Ջո Բայդենի որոշումները: Նախկին նախագահը դժգոհ է ինչպես դեմոկրատների ներքին քաղաքականությունից, այդ թվում՝ միգրանտների հետ կապված իրավիճակից և ենթակառուցվածքների զարգացման ծրագրից, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ իշխանությունների ընդունած որոշումներից, մասնավորապես՝ Աֆղանստանից ամերիկյան բանակի դուրսբերման գործընթացից: