Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկին հանդիպել է Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի հետ: Դեսպանը հայտնել է, որ զրույցի ընթացքում քննարկել են ներկա իրավիճակը և ապագայի ծրագրերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Նրանք հանդիպել էին նաև սեպտեմբերի 13-ին:
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվել են վերջին մի քանի օրերին, երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ստուգում են իրանական բեռնատարները և անգամ գումար պահանջում իրանցի վարորդներից։