Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ իր նպատակը «Կիպրոսից վերջին թուրք զինվորի հեռանալը տեսնելն է»: Այս մասին սենատորը հայտարարել է կղզի կատարած այցի ժամանակ՝ փոխանցում է Greek Reporter պարբերականը:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը Հունաստանի և Կիպրոսի մշտական աջակիցն ու Արևելյան Միջերկրական ծովում վարած թուրքական քաղաքականության համար Էրդողանի խիստ քննադատն է:
«Կիպրոսի հետ հարաբերությունների իմ հանձնառությունը խորն է և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ես սենատոր եմ: Իմ նպատակն է տեսնել կղզուց վերջին թուրք զինվորականի հեռանալը»,- հայտարարել է Բոբ Մենենդեսը:
Օկուպացված Կիպրոսի նախագահը քննադատել է Մենենդեսի՝ կղզում Թուրքիայի ռազմական ներկայության մասին հայտարարությունը: Էրսին Թաթարը նշել է, որ ամերիկացի սենատորի հայտարարությունն անընդունելի է և անհիմն: