Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում բացվեց սուբվենցիոն ծրագրով կառուցված պուրակը: Հանգստի և միմյանց հետ զրուցելու հաճելի միջավայր է ստեղծվել հատկապես գյուղամեջ դուրս եկող տարեցների համար:
Պուրակի կառուցումն արժեցել է ավելի քան 14 մլն 525 հազար դրամ, որի 55 տոկոսը ներդրել է համայնքը՝ սեփական բյուջեից և արտերկրում գտնվող գանձակցիների հանգանակություններից, իսկ 45 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը:
Պուրակի տարածքը բարեկարգվել և կանաչապատվել է, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, կառուցվել է շատրվան:
Մանրամասները՝ տեսանյութում: