Հանրապետության տարածքում օգոստոսի 22-26-ին` գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում օգոստոսի 22-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ-ը հորդորում է պահպանել հրդեհավտանգության կանոնները:
Մանրամասները՝ տեսանյութում: