Ազգային ժողովն այսօր ևս մեկ նիստ կգումարի: Այն կմեկնարկի ժամը 18:30-ին և կավարտվի ժամը 20:00-ին:
«Եթե մեր հաշվիչ հանձնախումբը չի հասցնում հաշվարկը, մենք այդ նիստից կօգտվենք»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունք ունեն խմբակցությունները:
Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է Դոնթի բանաձևով:
Նշված բանաձևի հաշվարկման արդյունքում 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ՝ 9 հանձնաժողովների նախագահներին առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:
Տեղեկացնենք, որ արդեն մեկնարկել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը: