ԱԺ-ում քննարկվում է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահե Ղալումյանի թեկնածությունը:
Ղալումյանի կենսագրությունն ԱԺ-ին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը:
Վահե Ղալումյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահի թեկնածուն անդրադարձավ գլխադասային հանձնաժողովի գործառույթներին: Նա ընդգծեց, որ մեծ փորձառություն ունի տեղական ինքնակառավարման ոլորտում: Անդրադառնալով համայնքների խոշորացմանը՝ նա նշեց, որ դա կարևոր գործընթաց է և պետք է շարունակել: