• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ... 13:19
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:13
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ... 10:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՌԱՀ 2 անդամները բավականին տարօրինակ են քվեարկել հեռարձակողների մրցույթի ժամանակ. ԻՔՄ
Հասարակություն
18:5005 Օգս, 2021

ՀՌԱՀ 2 անդամները բավականին տարօրինակ են քվեարկել հեռարձակողների մրցույթի ժամանակ. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ուսումնասիրել է Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունիսին կայացած մրցույթի քվեարկության արդյունքները, հեռարձակողների մրցույթի ժամանակ ՀՌԱՀ անդամների քվեարկությունը՝ փորձելով հասկանալ, թե որքանով են մրցույթի արդյունքներն օբյեկտիվ եղել:

Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում հանրապետության ամբողջ տարածքում հեռարձակվելու իրավունք էին ստացել «Արմենիա թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «A TV», «Կենտրոն թիվի» հեռուստաալիքները:

Իսկ մայրաքաղաքում հեռարձակվելու են «5-րդ ալիքը», «Արմնյուզը», «Առփի մեդիան», Freenews-ը, «Դար 21»-ը և  «Նոր Հայաստանը»: Մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ բաց էր մնացել, քանի որ մրցույթի միակ մասնակից «Շանթ սպորտը» չէր հավաքել անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը, 2021-ի ապրիլի 4-ին ՀՌԱՀ-ը նոր մրցույթ հայտարարեց այդ տեղի համար։ Մրցույթին մասնակցելու համար Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով հայտեր ներկայացրեցին «Փաստինֆո» ՍՊ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները։

Նշենք, որ «Փաստինֆո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերության հիմնադիրը նախկին գլխավոր դատախազ ու Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի նախկին խորհրդական Սոնա Տռուզյանն է։

«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» հիմնադրվել է 2000 թվականին, 50%-ի բաժնետերը Նատալյա Մարտինյանն է, մյուս 50%-ը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին։ Մայրապետյանը բաժնեմաս ունի նաև Ռոբերտ Քոչարյանի որդու հետ կապվող «Տոյոտա Երևան» ընկերությունում։

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, թեև ունի համապետական սփռման՝ բոլորիս հայտնի սլոթ, բայց նաև դիմել էր մայրաքաղաքային սփռման լրատվական հեռուստաալիք հիմնելու հայտով:

Մրցույթի արդյունքում հաղթել է Հանրայինը, իսկ Հ2-ը զրկվել է եթերից: Մենք ուսումնասիրել ենք հանձնաժողովի անդամների՝ հայտ ներկայացրած ընկերություններին տրված գնահատականները՝ հասկանալու, թե որքանով են մրցույթի արդյունքներն օբյեկտիվ։

Գնահատման կարգը

Անդրադառնալով ՀՌԱՀ-ում հայտերի գնահատմանը՝ նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտ ներկայացրած ընկերությունները գնահատում է հաշվի առնելով հետևյալ 7 կետերը՝ մեդիածառայություն մատուցողի նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագիրը, ֆինանսական աղբյուրների հիմնական փաստաթղթերը, օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ տվյալները, աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ տեղեկությունները, էթիկայի կանոնագիրը, էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները, գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորությունների համապատասխանությունը։

Մրցույթի արդյունքում հանձնաժողովն ամենաբարձր միավորները տվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին՝ ընդհանուր 646 միավոր, Հ2-ը ստացել էր 635 միավոր, իսկ «Փաստինֆոն»՝ 595 միավոր։

Ընկերությունների ներկայացրած հայտերը գնահատում է հանձնաժողովը՝ 20 բալանոց համակարգով։ Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում ՀՌԱՀ-ի 6 անդամները՝ Արմեն Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Կորյուն Առաքելյանը, Հայկ Քոթանյանը, Ռոլանդ Շառոյանը, Վլադիմիր Օհանյանն ու ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրվել է մեկական գնահատման թերթիկ՝ իր համարով։ Այսպիսով, հանձնաժողովի անդամները քվեարկել են հետևյալ համարների ներքո՝ 1. Վլադիմիր Օհանյան, 2. Կորյուն Առաքելյան, 3. Արմեն Մկրտչյան, 4. Դավիթ Ամալյան, 5. Տիգրան Հակոբյան, 6. Հայկ Քոթանյան, 7. Ռոլանդ Շառոյան։

Հասկանալու համար, թե արդյո՞ք հանձնաժողովի անդամների գնահատականներն օբյեկտիվ էին, ՀՌԱՀ-ին խնդրել էինք առանձին տրամադրել յուրաքանչյուր չափորոշիչի համար գնահատման արդյունքները, ինչպես նաև վերը նշված 7 կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունները։

Սեփական արտադրության գերակայությունը

«Փաստինֆո» ՍՊԸ-ի ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ հաղորդացանցում ներառված հաղորդումների 80%-ը կազմելու էին սեփական արտադրության հաղորդումները, «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» նշել էր, որ հեռուստադիտողի պահանջմունքները բավարարելու նպատակով զգալիորեն ավելացրել է սեփական արտադրության հաղորդումների ծավալը՝ հասցնելով այն մոտ 80%-ի, իսկ ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերությանը, ապա 2020 թվականի տվյալներով՝ սեփական արտադրության հաղորդումներն արդեն իսկ կազմել են 85%-ը։ Ստացվում է, որ սեփական արտադրության հաղորդումների գերակայության մասով ամենալավ ցուցանիշները Հանրային հեռուստաալիքն է ապահովել (ընդ որում՝ ոչ թե խոստանում է, այլ արդեն ապահովել է)։ Չնայած դրան, 3-րդ և 4-րդ թվանշանի ներքո քվեարկած հանձնաժողովի անդամները` Արմեն Մկրտչյանը և Դավիթ Ամալյանը, Հանրային հեռուստաընկերությամբ սեփական արտադրության գերակայությունը գնահատել են, համապատասխանաբար, 17-ական միավոր, փոխարենը՝ 18-ական միավոր են տվել «Փաստինֆո» և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ընկերություններին։

Ընդ որում՝ հատկանշական է այն հանգամանքը, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արձանագրել է, որ թեև «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» նշել է սեփական արտադրության հաղորդումների գերակայության մասին, այնուամենայնիվ, ընկերությունը դեռ 2010 թվականի մրցութային հայտով էր պարտավորվել վերջին երկու տարիներին՝ 2019 և 2020 թվականներին ապահովել, համապատասխանաբար, 99.3% և 98.8% ծավալով հայրենական արտադրության հաղորդումներ և 80.7% և 80.2% ծավալով սեփական արտադրության հաղորդումներ, սակայն 2019 և 2020 թվականների համար փաստացի հեռարձակման ծավալները կազմել են, համապատասխանաբար, 58.2 % և 61.3% հայրենական արտադրության հաղորդումներ, իսկ 80.1% և 68.3%-ը՝ սեփական արտադրության հաղորդումներ: Այսինքն, անգամ իր կողմից ստանձնած պարտավորությունը «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» չի պահպանել:

Նկատենք, որ հանձնաժողովի մյուս անդամները, միջինում, այս ցուցանիշով Հանրայինը գնահատել են 18 միավոր, Հ2-ը՝ 14 միավոր, իսկ «Փաստինֆոն»՝ 13 միավոր:

Հայերեն հաղորդումների գերակայությունը

«Փաստինֆո» ՍՊԸ-ն նշել էր, որ հաղորդումների ամսական ընդհանուր ժամաքանակի 90%-ը կազմելու են հայերեն հաղորդումները։

«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» ընդգծել էր, որ կարևորելով արտասահմանյան կոնտենտի առկայությունը եթերում՝ միշտ կարևորվել է օրենքի պահանջին համապատասխան ծավալով այն հայերեն թարգմանված մատուցելը, և որ ֆիլմերի կրկնօրինակումը կատարվում է որակյալ, որը սկզբունք է, որպեսզի չվնասվի մեդիա կոնտենտի օրիգինալը, իսկ որպես թարգմանության ոչ ենթակա արտադրանք նշվել են արտասահմանյան համերգներն ու տեսահոլովակները։ Սակայն ՀՌԱՀ-ի կողմից եթերի փաստացի դիտարկման համաձայն, 2019 և 2020 թվականներին հեռարձակված, համապատասխանաբար, 190 ֆիլմերից միայն 6-ը և 181 ֆիլմերից միայն 10-ն է հեռարձակվել հայերեն: «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» 2019 և 2020 թթ․ յուրաքանչյուր տարվա կտրվածքով հեռարձակված հաղորդումների առնվազն 98%-ը կազմել են հայերեն հաղորդումները։

Այս դեպքը միակն է, երբ հանձնաժողովի բոլորն անդամներն ամենաբարձր միավորները տվել են Հանրայինին: Այդուհանդերձ, հանձնաժողովի անդամներից Արմեն Մկրտչյանը նույն գնահատականն է տվել և՛ «Փաստինֆոյին», և՛ Հ1-ին՝ 19 միավոր, Հ2-ում հայերեն հաղորդումների գերակայության վերաբերյալ չափորոշիչը Արմեն Մկրտչյանը գնահատել է 18 միավոր: Հանձնաժողովի մյուս անդամներն իրենց քվեարկությամբ հստակ ընդգծել են Հանրայինում`հայալեզու հաղորդումների գերակայությունը՝ տալով Հանրայինին միջինում 19 միավոր, իսկ Հ2-ին և «Փաստինֆոյին»՝ միջինում 14-ական միավոր:

Բազմակարծությունը խթանելու կարողությունը

Այս դրույթի վերաբերյալ «Փաստինֆոն» նշել էր միայն, որ երաշխավորելու է կարծիքների արտահայտման ազատությունը:

«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» բազմակարծությունը ապահովելու էր լրատվական, հասարակական-քաղաքական, գիտակրթական, սոցիալական, երիտասարդական, մշակութային, սպորտային և երաժշտական ծրագրերի, գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի միջոցով։ Ընկերությունն ընդգծել էր նաև, որ անցած ավելի քան 20 տարիների ընթացքում հեռուստաընկերությունն ապացուցել է իր՝ բազմակարծությունը խթանելու կարողությունը, ինչպես նաև բազմակարծությունը խթանելուն են ուղղված եղել «Լրաբեր», «Խոսքի իրավունք», «Պրոֆֆակտ», «Ժողովրդի ձայն», «Հետաքննություն», «Չէին սպասում», «Զրույց Գայանե Փայտյանի հետ», «Համով զրույց», «Ինչ է ուզում կինը», «Ճանապարհ դեպի քեզ», «Մագավտո պլյուս», «Մի մեդալի պատմություն», «Պերսոնա» հաղորդաշարերը։

Ինչ վերաբերվում է Հանրայինին, ապա «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը» բազմակարծությունն ապահովելու է հասարակական-քաղաքական հաղորդումների, Հանրային քննարկումների, խորհրդարանական լսումների, Հանրային կարծիքի ներկայացման, ինչպես նաև տեղեկատուների, հարցազրույցների, բանավեճերի, վերլուծությունների, մասնագիտական կարծիքների և քննարկումների միջոցով:

Այս չափորոշիչի գնահատման առումով ոչ միայն կարևոր են զուտ խոստումները, այլ նաև այն, թե նախկինում որքանով են իրագործվել դրանք: ՀՌԱՀ-ը նշված երեք հեռուստաալիքները դիտարկել է 2020 թվականի հունիսի 25-ից մինչև սեպտեմբերի 2-ը և արձանագրել, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» բազմակարծությունը խթանելու կարողությունը բավարար չէ, իսկ «Հայաստանի Հանրային հեռուստաալիքը» ունի բավարար կարողություն բազմակարծության խթանման համար: ՀՌԱՀ-ի դիտարկման հետ դարձյալ համաձայն չեն եղել հանձնաժողովի անդամներ Արմեն Մկրտչյանը և Դավիթ Ամալյանը։ Նրանք Հանրային հեռուստաընկերության՝ բազմակարծությունը խթանելու կարողությունը գնահատել են 5 և 8 միավորներով։ Արմեն Մկրտչյանը 17-ական միավոր է տվել մյուս երկու ընկերություններին, իսկ Դավիթ Ամալյանը 18-ական միավոր է տվել «Փաստինֆոյին» և «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»։

Այլ կերպ ասած, ըստ ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանի, «Փաստինֆոն» ու Հ2-ը ավելի քան եռապատիկ ավելի մեծ կարողություն ունեն բազմակարծության ապահովման, քան Հանրայինը: Իսկ Դավիթ Ամալյանն այս տարբերությունը գնահատել է 2․5-ապատիկ:

Տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները

Որպես ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր՝ «Փաստինֆոն» ներկայացրել էր ներդրում կատարելու մտադրության մասին գրություն, գովազդային ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքելու մտադրության մասին հինգ գրություն, ծառայությունների վճարովի մատուցման երեք պայմանագիր: Ընկերությունը ներկայացրել էր նաև ձեռք բերվելիք սարքավորումների ցանկը՝ նշելով դրանց ընդհանուր արժեքը, որը կազմում է 190 մլն դրամ: Սակայն ներկայացված փաստաթղթերը գնահատելիս հանձնաժողովն արձանագրել է, որ «Փաստինֆո» և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ընկերությունների կողմից ներկայացված պայմանագրերից մի մասի ժամկետները լրացել են։

Հ2-ը ներկայացրել էր անշարժ գույքի սեփականության վկայական, տեղեկանք և գրություն՝ կատարված և կատարվելիք ներդրումների մասին, հաշվապահական հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին, գովազդային ծառայությունների, ծառայությունների վճարովի մատուցման, համագործակցության և լիցենզիոն մի շարք պայմանագրեր։ Այս ընկերության դեպքում էլ ՀՌԱՀ-ն արձանագրել էր, որ որոշ պայմանագրերի ժամկետների վերաբերյալ տվյալները բացակայում են, պայմանագրերի մի մասը կնքված և ստորագրված է միակողմանի՝ միայն հեռարձակողի կողմից։ Բացի այդ, ընկերության կողմից ներկայացված տեխնիկայի մասին տվյալների ուսումնասիրությունից հանձնաժողովն արձանագրել էր, որ սերվերը և արբանյակի համար սարքավորումները նոր են՝ 2017-2020 թվականների, իսկ հիմնական աշխատանքային տեխնիկան հին է՝ 2001-2014 թվականների:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը» ներկայացրել էր տեղեկանք բանկի կողմից՝ ֆինանսավորման պատրաստակամության մասին: Նշվել էր լրատվական նոր տեսալսողական ծրագրի գործարկման համար անհրաժեշտ գումարի չափը, որը Հանրայինը կհատկացնի իր տարեկան բյուջեից: Ներկայացվել էր նաև բյուջեի ընդհանրացված բացվածքը: Հավելենք, որ կառավարության 2021 թ․ ապրիլի 15-ի թիվ 570-Ն որոշմամբ Հանրային հեռարձակողը լրացուցիչ ֆինանսավորում է ստացել:

Չնայած Հանրայինի տեխնիկական և ֆինանսական ակնհայտ առավելությանը, այնուամենայնիվ, հանձնաժողովի նույն անդամները` Արմեն Մկրտչյանը և Դավիթ Ամալյանը, այս ցուցանիշով դարձյալ ցածր էին գնահատել Հանրայինը՝ փոխարենն անհասկանալի կերպով բարձր գնահատականներ տալով մյուս երկու ընկերություններին։

ՀՌԱՀ-ի վերը նշված երկու անդամները Հանրայինի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները գնահատել են, համապատասխանաբար, 10 և 14 միավոր, «Փաստինֆոյինը»՝ 17 և 19, իսկ Հ2-ինը՝ 17 և 18։ Նկատենք, որ հանձնաժողովի մյուս անդամները, միջինում, այս ցուցանիշով Հանրայինը գնահատել են 17, Հ2-ը՝ 16, իսկ «Փաստինֆոն»՝ 13 միավոր:

Թեև այստեղ հարկ է նկատել, որ ժողովրդավարական հասարակությունում պետության կողմից լրատվամիջոցների ուղիղ ֆինանսավորումը կարող է խնդրահարույց լինել, այդուհանդերձ, դա քննարկման առանձին հարց է:

Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը

Աշխատակազմի վերաբերյալ ընկերությունները ներկայացրել էին հետևյալ տվյալները. «Փաստինֆո»՝ 20 անձ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք»՝ 119 անձ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը»՝ 170 անձ: Այնուամենայնիվ, հանձնաժողովի անդամներից Արմեն Մկրտչյանը գտել էր, որ Հանրայինի աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը բավարար չէ, արդյունքում «Փաստինֆոյին» տվել էր 16 միավոր, Հ2-ին՝ 18, իսկ Հանրայինին տվել էր ամենացածր միավորները՝ 12։ Այսինքն, ըստ Արմեն Մկրտչյանի, Հանրայինի՝ 170 անձանցից կազմված աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունն ավելի ցածր էր, քան՝ «Փաստինֆոյի» 20 անձանցից կազմված աշխատակազմինը։

Հանձնաժողովի մյուս անդամները «Փաստինֆոն» գնահատել են միջինում 13 միավոր, Հ2-ի և Հ1-ի աշխատակազմի պատրաստվածությունը գնահատել են միջինում 17 միավոր։

Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը

Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայության վերաբերյալ գնահատականներն ամենահակասականն էին։

Այս չափորոշիչի վերաբերյալ «Փաստինֆո» ընկերությունը նշել էր, որ նախատեսում է հաղորդումների միջոցով հնարավորություն ստեղծել առնչվելու մշակութային արժեքներին, անդրադառնալ մշակութային խնդիրներին, մշակել հեղինակային ծրագրեր։ Հաղորդացանցը համալրվելու էր արտասահմանյան արտադրողներից գնված պատմական, մշակութային, գեղարվեստական ֆիլմերով: Մշակույթի տարբեր ներկայացուցիչների աշխատավայրերում նկարահանվելու էր «Արվեստանոց» հաղորդաշարը: Ընկերության հաղորդացանցում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները կկազմեին շաբաթական եթերաժամի առնվազն 20%-ը: Նշենք, որ oրենքով արդեն իսկ ամրագրված է, որ հեռարձակողների ծրագրերում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 20%-ը: Այսինքն, ընկերությունն ընդամենը պարտավորվում է ապահովել օրենքով սահմանված նվազագույն պահանջը:

Հ2-ը նշել էր, որ ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը ներդրված են լինելու նախ և առաջ լրատվական թողարկումներում՝ հեղինակային ռեպորտաժների և իրադարձային լուսաբանումների միջոցով, արտադրվելու են նաև այնպիսի հաղորդումներ, որոնք հաշվի կառնեն հասարակության տարբեր շերտերի ազգային, կրոնական և քաղաքական առանձնահատկություններն ու նախասիրությունները, հաղորդակից են դարձնելու համաշխարհային մշակութային և համամարդկային արժեքներին, ազգային ավանդույթներին, հայոց պատմությանը, հասարակական կյանքին: Նախատեսվում էր նոր նախագիծ երիտասարդ սերնդի համար՝ ուղղված այս արժեքների ապահովմանը, ներկայացվելու էին հայոց պատմության կարևոր դրվագները և հայ գրականության գոհարները: Նշված արժեքների ապահովմանն էին լինելու ուղղված նաև «Հոգևոր անվտանգություն», «Կարճ կարևորի մասին» և այլ հաղորդումները, հայոց պատմության հերոսական դրվագներին նվիրված վավերագրական ֆիլմերը:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն» այս չափորոշչի վերաբերյալ նշել էր, որ «Հանրային ժամանակ» ծրագրի ստեղծման հիմքում դրված է լինելու տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման անհրաժեշտությունը: Նախատեսվում են նաև մշակութային թեմատիկ թողարկումներ, ինչպես նաև հանրային արխիվի հիման վրա տեղեկատվական-ճանաչողական բնույթի վավերագրության ներկայացում:

Ընդգծենք նաև, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանրային մուլտիպլեքսը դիտարկում է որպես ազգային մեդիահարթակ, որի սլոթերով հեռարձակվող տեսալսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։

Այնուամենայնիվ, հանձնաժողովի անդամներից Դավիթ Ամալյանն ու Արմեն Մկրտչյանը դարձյալ ցածր միավորներ են տվել Հանրայինին՝ 5-ական միավոր։ Ըստ հանձնաժողովի անդամների՝ «Փաստինֆոն», որը պարտավորվել էր ընդամենն ապահովել օրենքով սահմանված նվազագույն պահանջը, ավելի է համապատասխանում այս չափորոշիչին, քան Հ1-ը։ Դավիթ Ամալյանն ու Արմեն Մկրտչյանը «Փաստինֆոյին» տվել են, համապատասխանաբար, 18 և 17 միավոր, իսկ Հ2-ին՝ 19 և 17։ Այլ կերպ ասած՝ ՀՌԱՀ այս երկու անդամները համարում են, որ «Փաստինֆոն» ու Հ2-ը այս ցուցանիշով 3․5 անգամ «ավելի լավն են», քան Հանրայինը:

Հանձնաժողովի մյուս անդամների գնահատականներն այս չափորոշիչի վերաբերյալ «Փաստինֆոյի» դեպքում կազմել են միջինում 12 միավոր, Հ2-ի դեպքում՝ 13, Հանրայինի դեպքում՝ 15 միավոր։

Այսպիսով, Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունիսին կայացած մրցույթի քվեարկության արդյունքների վերլուծությունն ի հայտ է բերում ՀՌԱՀ-ի որոշ անդամների կողմից մի շարք անտրամաբանական և ՀՌԱՀ-ի՝ նախօրոք իրականացված դիտարկումներին հակասող գնահատականներ, որոնք, թերևս, խոսում են ՀՌԱՀ-ի նշված անդամների սուբյեկտիվության, այլ ոչ օբյեկտիվության մասին:

Դիտումների քանակ99
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. վարչապետ 19:5918 Սեպ, 2026
  • COP17 համաժողովի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով 19:5618 Սեպ, 2026
  • Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին 19:5118 Սեպ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան 19:4618 Սեպ, 2026
  • Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ 19:4018 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն 19:3918 Սեպ, 2026
  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ 19:2718 Սեպ, 2026
  • Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր 19:2118 Սեպ, 2026
  • Գալուստ Սահակյանի որդին «Ուժեղ Հայաստանի» համար ընտրակաշառք է բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:1318 Սեպ, 2026
  • Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը 19:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խաղաղություն է հաստատվել, բայց կան հարցեր, որոնց լուծումը ջանքեր կպահանջի․ Փաշինյան 19:0018 Սեպ, 2026
  • Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղողի մթերումը մեկնարկել է Նոր Ամասիայից՝ 150 դրամով 18:5618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պահանջել է, որ Ճապոնիան իր տարածքից դուրս բերի ամերիկյան հրթիռային համակարգերը 18:4718 Սեպ, 2026
  • Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր 18:3818 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն կարող է իր զորքերի մոտ կեսը դուրս բերել Եվրոպայից. NBC 18:2618 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան․ վարչապետին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակը 18:1718 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 18:0418 Սեպ, 2026
  • Կամերային նվագախումբն ասիական հյուրախաղերը մեկնարկում է երևանյան համերգով 18:0018 Սեպ, 2026
  • 70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները 17:4518 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին 17:3518 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2218 Սեպ, 2026
  • Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը 17:1418 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարություն 17:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Գալուստ Սահակյանի որդին՝ ընտրակաշառքի ենթադրյալ սխեմայում․ նոր մանրամասներ 17:0018 Սեպ, 2026
  • Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը 16:5618 Սեպ, 2026
  • COP17 Endgame աշխատաժողովին անդրադարձ է կատարվել COP17-ի արդյունքների հետագա առաջմղմանը 16:5318 Սեպ, 2026
  • Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 16:4518 Սեպ, 2026
  • Բասենի 200-ամյա պատմությունն ու ներկան 16:3018 Սեպ, 2026
  • Հայկական մեղրի հարուստ տեսականի՝ ամենաքաղցր տոնին 16:2118 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հաստատել է Փեզեշքիանի և Արաղչիի վիզաները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար 16:0918 Սեպ, 2026
  • Ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն 15:5318 Սեպ, 2026
  • Ահաբեկչություն Պակիստանի մզկիթում, կան զոհեր 15:3918 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ Փաշինյան 15:3518 Սեպ, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա 15:2718 Սեպ, 2026
  • Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը 15:1518 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Դիխլոֆոս»-ը՝ մրգերի վրա․ ՍԱՏՄ-ն նմուշներ է ուղարկել լաբորատոր փորձաքննության 15:0018 Սեպ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 992 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5818 Սեպ, 2026
  • Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները 14:4118 Սեպ, 2026
  • Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան 14:2918 Սեպ, 2026
  • 2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ 14:1918 Սեպ, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը 14:0418 Սեպ, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին 13:4618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների. զեկույց 13:3218 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները 13:1318 Սեպ, 2026
  • 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասին 13:0118 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հովիկ Աբրահամյանի եղբայրը անցնում է պաշտոնեական չարաշահման և կեղծիքի գործով 13:0018 Սեպ, 2026
  • Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ 12:5018 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն 12:2618 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանկֆուրտ 12:1318 Սեպ, 2026
  • Փաշինյանը՝ իրեն Գերմանիա տեղափոխած օդանավի շուրջ հարցադրումների մասին 12:1118 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համար 11:5718 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015