• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 11:29
Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Ֆիդան. «Հարևաններ» Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր... 20:10
ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի որդու և Բաքվի գերիների մասին ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ... 20:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՄԻՊ աշխատակիցները Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը արձանագրել են մի շարք խախտումներ
Հասարակություն
12:5303 Օգս, 2021

ՄԻՊ աշխատակիցները Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը արձանագրել են մի շարք խախտումներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը և հոգեբանը, 2021 թ. հուլիսի 27-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել «Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
 
Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ: Սաների խնամքի, հանգստի ու կենցաղի պայմանները խախտում են երեխաների արժանապատվությունը: Խմբասենյակները գերբեռնված են, ննջարանները, խաղասենյակները և ճաշասենյակները բաժանված չեն, սենյակի ընդհանուր մակերեսը չի համապատասխանում սաների թվին, չկան պայմաններ որպեսզի սնունդը կազմակերպվի միաժամանակ: Օրինակ՝ այցի պահին արձանագրվել է, որ սենյակում բոլոր սաների միաժամանակյա ճաշը կազմակերպելու համար բավարար տարածք կամ կահույք չի եղել, սաներից ոմանք ստիպված բազմոցին են ճաշում կամ սպասում են, թե երբ աշխատակիցը կազատվի և իրենց կկերակրի: Մեկ այլ դեպքում նույն սենյակում կազմակերպվել է խմբի սաների մի մասի ցերեկային քունը, բայց խմբի մյուս սաների ակտիվ հանգիստը հնարավոր չէր կազմակերպել՝ շենքային պայմանների բացակայության պատճառով։
 
Այս իրավիճակը նաև երեխաների միջև վեճեր կամ լարվածություն է առաջացնում: Խնդիրն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ դեռ երեխաների հետ միասին բնակվում են 18 տարին լրացած չափահաս անձինք:
 
Հաստատությունում «Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ մատյան» չի վարվում: Գլխավոր պատճառն այն է, որ անձնակազմն իրազեկված չէ օրենսդրական պահանջների մասին: Մինչդեռ, հաստատությունն իրականացնում է նաև սաների բժշկական օգնության կազմակերպում, ունի հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա և տրամադրում է սոցիալական ծառայություններ հաստատության սաներին: Ըստ այդմ, «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պարտավոր է վարել համապատասխան հաշվառման մատյան և յուրաքանչյուր դեպքով դրանում կատարել ամբողջական գրառումներ և ընթացքի վերաբերյալ արձանագրումներ:
 
Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ հաստատության սաների վարքային դրսևորումներով պայմանավորված՝ լինում են հանդարտեցման միջոցների կիրառության դեպքեր։ Որպես կանոն, սաների կողմից իրենց կամ այլ անձանց վնաս պատճառելու կամ նման վտանգի դեպքում անձնակազմը սանին հանդարտեցնում է, օրինակ, զբոսանքի կամ համոզելու միջոցով։ Դեղորայքային հանդարտեցման դեպքում այն կատարվում է «Դինապետրալ» դեղորայքով կամ դրա տարատեսակներով, ինչի մասին գրառում է կատարվում միայն տվյալ սանի անհատական բժշկական քարտում։ Ինչպես տեղեկացրել է անձնակազմը զսպման միջոցներ գործնականում չեն կիրառվում: Ուստի, հաստատությունում գործընթացի վերահսկողության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ է նաև մշակել մեթոդական ուղեցույցներ բուժանձնակազմի համար՝ մատյանների պատշաճ վարման պահանջներն ապահովելու համար.

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկմամբ՝ տնային ուսուցմամբ սովորողների կրթությունը, որպես կանոն, ձևական է, չի համապատասխանում նրանց կրթական կարիքներին և զարգացման հնարավորություններին: Պատճառներից մեկն այն է, որ պետությունը չի ներդրել սաների իրական կարիքներին համապատասխանող կրթական չափորոշիչներ և ծրագրեր:
 
Այցի պահին հաստատության 47 սաների կրթությունը կազմակերպվում էր հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատություններում, իսկ 38-ինը՝ տնային ուսուցմամբ: Առանձնազրույցների ընթացքում պարզվել է նաև, որ կան սաներ, ովքեր իրենց կրթության իրավունքը հանրակրթական ուսումնական հաստատություններում իրացնելիս բախվում են կամ վախենում են, որ կբախվեն ինտեգրման խնդիրների, խարանի, ինչի պատճառով էլ խուսափում են դպրոց հաճախելուց:
 
Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ սաներին իրենց կենսաբանական ընտանիք վերադարձնելու և նրա հետ կապն ամրապնդելու հարցում դժվարություններ են առաջանում Խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ համագործակցելիս: Օրինակ՝ երբ ընտանիքի հետ աշխատելիս պետք է ներգրավել համայնքային սոցիալական աշխատողներին, խնամակալության և հոգաբարձության մարմինները չեն ապահովում արագ հետադարձ կապ և արձագանքում, հնարավոր չի լինում պարզել, թե կոնկրետ ով է աշխատում տվյալ ընտանիքի հետ:
 
Թեև հաստատությունում սաների կարիքներին համապատասխան լրացուցիչ հարմարությունների կարիք կա, սակայն կարևոր են անձնակազմի ջանքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքային պայմանները մատչելի դարձնելու ուղղությամբ: Օրինակ՝ թեև շենքի մուտքն ու ելքն ապահովող թեքահարթակը հարմար և անվտանգ է սաների տեղաշարժի համար, շենքի ներսում առկա է վերելակ, ապահովված է խմբասենյակներից դեպի այգի անխոչընդոտ տեղաշարժը, սակայն սանհանգույցներում հաշմանդամություն ունեցող անձանց համար բացակայում են բռնակները:
 
Պրակտիկ թիրախային վերապատրաստումների և մասնագետների սղության պատճառով չեն զարգանում սաների ինքնուրույն կյանք վարելու հմտությունները: Սաների հետ աշխատող մասնագետները, այդ թվում՝ դայակները, բավարար չեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛ աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա։ Օրինակ՝ պալիատիվ խնամքի կարիք կամ ինքնասպասարկման դժվարություններ ունեցող սաներին խնամում և աջակցում է 2 կամ 3 աշխատակից, այն դեպքում, երբ խմբում կան 12-14 սան: Լրացուցիչ մասնագետների կարիք կա նաև հաստատության այլ խմբերում։
 
Խնդիրն ավելի է սրվում, երբ բուժհաստատություններում հետազոտություններ կամ ստացիոնար բուժում ստանալու նպատակով անհրաժեշտություն է առաջանում սանին ուղեկցել բուժհաստատությունում կամ այնտեղ կազմակերպել նրա խնամքը։ Այս դեպքում հաստատությունում առանց այդ էլ բարդ աշխատանք կատարող անձնակազմն աշխատում է էլ ավելի դժվարին պայմաններում։
 
Հաստատության աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում աշխատանքի ծավալներին և այդ աշխատանքին ներկայացվող պահանջներին:
 
Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են և արձանագրված խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և դպրոցի տնօրենին։

 

Դիտումների քանակ154
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1315 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները 13:5815 Սեպ, 2026
  • Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին 13:4815 Սեպ, 2026
  • Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը 13:4515 Սեպ, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է 13:3915 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են հրդեհի տարածումը և ահազանգել Փրկարար ծառայություն 13:3315 Սեպ, 2026
  • Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ 13:2115 Սեպ, 2026
  • Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք 13:1415 Սեպ, 2026
  • Ամենակարևորը մեզ համար խնամքն է խաղաղության նկատմամբ. Ալեքսանյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին 13:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Գալուզինն անդրադարձել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցին | 15.09.2026 13:0015 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով 12:5415 Սեպ, 2026
  • Մենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին 12:4515 Սեպ, 2026
  • Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը 12:3915 Սեպ, 2026
  • Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին 12:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր 12:2915 Սեպ, 2026
  • Թրամփը շտապել է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է էներգետիկ հրադադար հաստատվել. Financial Times 12:1715 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1515 Սեպ, 2026
  • Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում 12:1115 Սեպ, 2026
  • Գյումրիում պետք է իշխանափոխություն. Նազելի Բաղդասարյան 12:0515 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ժամանել է Պեկին 12:0315 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0015 Սեպ, 2026
  • Պարզաբանում՝ խմելու ջրի որակի վերահսկողության վերաբերյալ 11:5715 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան հայելային արձագանքի. Զելենսկի 11:4915 Սեպ, 2026
  • Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ իրազեկում 11:4115 Սեպ, 2026
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3815 Սեպ, 2026
  • Ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել 11:3615 Սեպ, 2026
  • Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել. Գալուզին 11:2915 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում 11:2315 Սեպ, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազություն 11:1215 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն 11:0215 Սեպ, 2026
  • Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ 10:4915 Սեպ, 2026
  • Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4515 Սեպ, 2026
  • Շարունակվում է ՄԻՊ-ի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը 10:1015 Սեպ, 2026
  • Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ 10:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Աշխարհում բենզինը թանկանում է. ՀՀ-ում իրավիճակը մեղմել է դիվերսիֆիկացիան. փորձագետ 10:0015 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0015 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ն խոցել է Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը․ ԱԹՍ-ների մասին ահազանգեր են հնչել Վիլնյուսում 09:5315 Սեպ, 2026
  • Հարթագյուղի գազամատակարարումը կդադարեցվի 09:1415 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը 08:2915 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2115 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0615 Սեպ, 2026
  • Տանգո տանիքում․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել 01:1715 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն 00:4115 Սեպ, 2026
  • Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց 00:1915 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում 23:5714 Սեպ, 2026
  • Աշխարհում նկատվում է բենզինի բարձր գնաճ. պատճառը հակամարտություններն են 23:4814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 23:2214 Սեպ, 2026
  • Լոնդոնի արձագանքը՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի անկախանալու մտադրությանը 23:1914 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետություն հասկացությունն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը. Գալյան 23:0114 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին առնչվող հարցեր 22:4614 Սեպ, 2026
  • Կա գին, որը պատրաստ ենք վճարել հանուն ՀՀ ինքնիշխանության. պատգամավորը՝ գազի գնի մասին 22:3014 Սեպ, 2026
  • Մեր հերթական դասը Կառավարման ակադեմիայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1314 Սեպ, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0014 Սեպ, 2026
  • Fashion Scout Armenia 2026․ 8 երիտասարդ դիզայներներ կմրցեն միջազգային հարթակում ներկայանալու հնարավորության համար 21:4814 Սեպ, 2026
  • Երբ ընկերասիրություն են քարոզում անտառի բնակիչները 21:3614 Սեպ, 2026
  • Գլենդեյլում հայ եղբայրները փրկել են հրդեհվող խնամքի կենտրոնի տարեցներին 21:0614 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հաջիևի ցուցադրածը բնօրինակ չէ․ Մատենադարանը ներկայացնում է ձեռագրի պատմությունը 21:0014 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4614 Սեպ, 2026
  • ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico 20:3514 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը 20:2614 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի առաջարկներում 20:2114 Սեպ, 2026
  • Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին 20:1514 Սեպ, 2026
  • Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր 20:1014 Սեպ, 2026
  • Աշնանային փառատոների շարք՝ Վայոց ձորի բնակավայրերում 20:0514 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմանվագախմբային ծառայության օր 19:5814 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 14. 2026 19:5714 Սեպ, 2026
  • Հրանտ Թամրազյան-100. հայ գրական մտքի տիրակալը 19:5714 Սեպ, 2026
  • Բրիտանիայի կառավարությունը դեմ է Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անկախության հանրաքվեների անցկացմանը 19:5114 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.09.2026 19:4414 Սեպ, 2026
  • Թրամփը կրկին հանդես է եկել Իռլանդիայի միավորման օգտին 19:3614 Սեպ, 2026
  • Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով 19:2814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր 19:2114 Սեպ, 2026
  • Արծաթե հուշադրամ՝ ՀՀ անկախության 35-ամյակին 19:1414 Սեպ, 2026
  • Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը 19:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խորապես տպավորված եմ. Գրոնոն՝ Մատենադարան այցի մասին | 14.09.2026 19:0014 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան 110 մլն տոննա ուրանի հանքավայր է հայտնաբերել Մեդինայի շրջանում 18:5614 Սեպ, 2026
  • Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո 18:4714 Սեպ, 2026
  • Ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաներին 18:3914 Սեպ, 2026
  • 2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում 18:3014 Սեպ, 2026
  • Ռուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանին. Տուսկ 18:1914 Սեպ, 2026
  • Թբիլիսիում ճանապարհաշինական աշխատանքները բացահայտել են 10-րդ դարի խեցեղենի հավաքածու. «Այլ լուրեր» 18:1014 Սեպ, 2026
  • 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 18:0014 Սեպ, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 202 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5114 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին 17:4214 Սեպ, 2026
  • Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը 17:3414 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2814 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում 17:2114 Սեպ, 2026
  • Շոտլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան ստորագրել են անկախության համաձայնագիր 17:1414 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը 17:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայ-իրանական սահմանին կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել 17:0014 Սեպ, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը 16:5814 Սեպ, 2026
  • Համագործակցության երկրների կինոփառատոն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում 16:5114 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես կապի զորքերի օր 16:4414 Սեպ, 2026
  • ՆԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկելլ են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները 16:3614 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3014 Սեպ, 2026
  • Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը 16:2514 Սեպ, 2026
  • Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին 16:2414 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր 16:2014 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբան 16:1514 Սեպ, 2026
  • «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում 16:1314 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015