Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ բացվել է «Բրդից կարպետ» սոցիալական ձեռնարկությունը: Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է Վերիշենի՝ տարիներ շարունակ չգործող մշակույթի տունը:
Այժմ այն ծառայում է որպես արտադրամաս: Արհեստանոցում աշխատում և ձեռարվեստը զարգացնում է 12 կին: Բուրդը մթերում են տեղացի ֆերմերներից և առանց քիմիական հավելումների վերամշակում: Հմուտ մասնագետների ձեռքին սովորական բուրդը դառնում է կարպետ, թիկնոց, պայուսակ, ծածկոց, բարձ և այլ տնային պարագաներ:
Մանրամասները՝ տեսանյութում: