Շարժիչի անսարքության պատճառով Boeing ուղևորատար օդանավը վթարային վայրէջք է կատարել Սիմֆերոպոլի օդանավակայանում: РИА Новости-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Յակուտիայից Ղրիմ չվերթ իրականացնող օդանավում եղել է 165 ուղևոր: Հաղորդվում է, որ շարժիչներից մեկում անսարքություն է արձանագրվել: