Օկուպացված Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարը հայտարարել է, որ թյուրքախոս կիպրոսցիները, որոնք 1974-ին Թուրքիայի՝ Կիպրոս ներխուժման ժամանակ իրենց ունեցվածքը թողել են Կիպրոսի Հանրապետությունում, իրավունք ունեն ձեռք բերել օկուպացված տարածքների հույն կիպրոսցիների ունեցվածքը: Այս մասին տեղեկացնում է Greek City Times պարբերականը:
Պարբերականը շեշտում է, որ 1974-ին թուրք կիպրոսցիները չեն վտարվել, նրանք ինքնակամ թողել են իրենց ունեցվածքն ու տեղափոխվել Թուրքիայի օկուպացված տարածք:
Թաթարի խոսքով՝ կեղծ պետության «օրենքն» ու «սահմանադրությունը» իրավունք են տալիս հույն կիպրոսցիների ունեցվածքը հանձնել թուրք կիպրոսցիներին, որոնք տեղափոխվել էին գրավված տարածքներ: