Եվրոպայում տեղակայված միջուկային զենքի անվտանգությունն ապահովող ամերիկացի զինվորակաները շատ բարդ աշխատանք են կատարում: Անվտանգության արձանագրությունները երկար և մանրամասն են, և դրանք անհրաժեշտ է անգիր հիշել: Այս գործընթացն առավել դյուրին դարձնելու համար որոշ զինվորականներ օգտագործում են հանրամատչելի ուսուցողական հավելվածներ՝ հիշողության քարտերով:
Այսպիսով, ամերիկացի զինծառայողներն ակամա բացահայտել են ամերիկյան միջուկային զենքի անվտանգության գաղտնի արձանագրությունները և դրանց գտնվելու վայրը: