ԱՄՆ պետքարտուղարությունը բացահայտել է «Հյուսիսային հոսք» գազատարի հետ կապված Վաշինգտոնի ու Բեռլինի միջև համաձայնության մանրամասները՝ փոխանցում է Страна.ua կայքը:
Համաձայնագրի առանցքային դրույքները հետևյալն են՝
-
ԱՄՆ-ը ու Գերմանիան չեն հանդուրժի, եթե Ռուսաստանը գազը որպես զենք օգտագործի.
-
Գերմանիան եվրոպական էներգետիկ շուկային աջակցելու միջոցառումների փաթեթ կուղարկի.
-
Բեռլինն ազգային և ԵՄ մակարդակով միջոցառումներ կընդունի, եթե Ռուսաստանը շարունակի «վնասակար գործունեությունը» (խոսքը նաև պատժամիջոցների մասին է).
-
Գերմանիան ավելի քան 200 մլն եվրո գումար կտրամադրի Ուկրաինայի էներգետիկ անկախությունը կասեցնելու և էներգետիկ հատվածին աջակցելու համար.
-
Բեռլինը համաձայն է 1 մլրդ դոլարի չափով «կանաչ հիմնադրամ» կազմակերպել՝ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանն աջակցելու համար.
-
Գերմանիան Կիևի ու Մոսկվայի միջև տարանցման պայմանագրի երկարացման հարցով ռուս-ուկրաինական բանակցություններում կօգտագործի բոլոր լծակները:
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ այս պայմանավորվածությունների մշակման ընթացքում Միացյալ Նահանգները շփումներ է ունեցել Ուկրաինայի ու Լեհաստանի հետ: