Բաղդադի շուկաներից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով. նախնական տվյալով՝ 35 զոհ և 60 վիրավոր կան: Տուժածների թվում են կանայք և երեխաներ:
Իրաքի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ մահապարտ ահաբեկիչը կիրառել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Օրվա ընտրությունը պատահական չի եղել. ահաբեկչությունը կատարվել է մահմեդականների կարևոր կրոնական տոներից մեկի՝ Զոհաբերության տոնի նախօրեին, երբ շուկաներն ու խանութները լեփ-լեցուն են:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Այս տարի սա արդեն երրորդ պայթյունն էր՝ Բաղդադի խիտ բնակեցված թաղամասերից մեկում: