Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 16-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։
Հանրապետության տարածքում հուլիսի 16-ին, 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` նաև կարկուտ։ Հուլիսի 17-ին, 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ։
Երևանում հուլիսի 16-ի գիշերն սպասվում է անձրև և ամպրոպ: Հուլիսի 16-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Հուլիսի 17-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: