«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ թույլ չի տա Աֆղանստանի տարածքն օգտագործել Ռուսաստանի ու հարևան երկրների դեմ ուղղված գործողություններում՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Մենք Մոսկվա ենք ժամանել ռուսական կողմի հետ քննարկելու Աֆղանստանում տիրող ներկա իրավիճակը, ինչպես նաև հավաստիացնելու, որ ոչ ոքի թույլ չենք տա Աֆղանստանի տարածքն օգտագործել Ռուսաստանի կամ հարևան երկրների դեմ հարձակման համար»,-հայտարարել է շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը: