Բանգլադեշի սննդի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 52 մարդ: Երկրի իրավապահ մարմինները հայտնել են, որ ողբերգական դեպքի ժամանակ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 30 մարդ, որոնցից շատերը փրկվելու համար ցատկել են բարձր հարկերից՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Դեպքի վայր ժամանած հրշեջները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել՝ հինգերորդ և վեցերորդ հարկերում բռնկված կրակը մարելու համար: