• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վաշինգտոնում թղթակիցների ընթրիքը քաոսի է վերածվել. նախագահ Թրամփն ու առաջին տիկինը տարհանվել են Վաշինգտոնում թղթակիցների ընթրիքը քաոսի... 09:56
Բաց հարթակ․ Հայաստանն ունի մեծ ներուժ, բայց լավ ներկայացված չէ արտերկրում. Թանթուշյան Բաց հարթակ․ Հայաստանն ունի... 21:00
Ըմբիշ Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ըմբիշ Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի... 20:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Միացյալ Նահանգները միշտ կայուն գործընկեր են եղել Հայաստանի համար. Տիգրան Ավինյանի ուղերձը ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ
Քաղաքականություն
12:4404 Հլս, 2021

Միացյալ Նահանգները միշտ կայուն գործընկեր են եղել Հայաստանի համար. Տիգրան Ավինյանի ուղերձը ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ  փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ անկախության 245 ամյակի կապակցությամբ:

«Սիրելի' ամերիկացիներ,

Երկրորդ անընդմեջ տարին է, որ մենք հուլիսի 4-ի տոնակատարությանը միանում ենք հեռավար կարգով: Ցավոք, շարունակվող համաճարակը մեզ զրկեց այս տոնական առիթով դեսպանության մեր ամերիկացի ընկերների և գործընկերների հետ ամուր ձեռքսեղմման հնարավորությունից: Այնուամենայնիվ, քանի որ Միացյալ Նահանգների ժողովուրդը նշում է ազատ և բարեկեցիկ երկրում ապրելու իր հավաքական որոշման 245-ամյակը, մեր ցանկություններն ու շնորհավորանքները ջերմ են, ինչպես երբեք:

Անկախության տարիները Միացյալ Նահանգների համար նշանավորվեցին ինչպես ուշագրավ նվաճումներով, այնպես էլ արտակարգ մարտահրավերներով, ինչն էլ ավելի ամրապնդեց ամերիկյան ժողովրդի վճռականությունը` հետամուտ լինելու ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության գաղափարներին: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների ծանրակշիռ դերն արդի համաշխարհային գործընթացներում վկայում է իր ժողովրդի համառության և հնարամտության մասին:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից (հունվար 7, 1992 թ) գրեթե 30 տարի անց ԱՄՆ-ն և Հայաստանը բեղմնավոր համագործակցություն են ծավալում` հիմնված ոչ միայն փոխադարձ շահերի, այլև ընդհանուր արժեքների վրա:

ԱՄՆ ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը մեզ համար կարևոր դեր է խաղացել ավելի լավ պետական ինստիտուտների կերտման, օրենքի գերակայությունն ամրապնդելու և տնտեսական նոր հնարավորություններ ստեղծելու հարցերում: Իր հերթին, Հայաստանն աջակցություն է ցուցաբերել Միացյալ Նահանգների հակաահաբեկչական և խաղաղապահ նախաձեռնություններին:

Միացյալ Նահանգները միշտ կայուն գործընկեր են եղել Հայաստանի համար ՝ գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այն վճռորոշ դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման գործընթացում:

2020-ի աշնանը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը լուրջ ազդեցություն ունեցավ բնակչության և տարածաշրջանի անվտանգության վրա և չլուծված թողեց այնպիսի առաջնահերթ խնդիրներ, ինչպիսիք են Արցախի վերջնական կարգավիճակը: Այս առումով, Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների մտադրությունը՝ աշխուժացնելու իր ջանքերն հակամարտության արդար և համապարփակ լուծման ուղղությամբ:

Օգտվելով առիթից` կցանկանայի շնորհավորել նաև ամերիկահայերին, ովքեր մշտապես չափազանց կարևոր դեր են խաղացել մեր երկրների միջև գործընկերության ձևավորման և պահպանման գործում: Նրանցից շատերն էթնիկ հայերի հետնորդներ են, ովքեր, ականատես լինելով Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության սարսափներին, ապաստան և երկրորդ տուն են գտել Միացյալ Նահանգներում: Տարիների ընթացքում ամերիկահայ համայնքը ծաղկել է՝ մեծապես նպաստելով ԱՄՆ զարգացմանն ու բարգավաճմանը:

Այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող Նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը ողջունվեց աշխարհի միլիոնավոր հայերի կողմից, որոնց նախնիները նույն ողբերգական ճակատագրին էին արժանացել: Դրանով ԱՄՆ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց իր անսասան հանձնառությունը ՝ պաշտպանելու մարդու հիմնարար իրավունքներն ու համընդհանուր արժեքները:

Քանի որ ԱՄՆ-ն վերականգնում է իր դերը Մարդու իրավունքների խորհրդում, ինչին միանշանակ աջակցում է Հայաստանը, ես ուզում եմ հայտնել մեր պատրաստակամությունը` շարունակելու համագործակցությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ:

Ի վերջո, կցանկանայի ողջունել ներկայիս վարչակազմի որոշումը` գլխավորել Covid-19 համաճարակի և կլիմայի փոփոխության դեմ պայքարը: Միացյալ Նահանգների վերադարձը միջազգային այնպիսի կարևոր մեխանիզմներին, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Փարիզի համաձայնագիրը, կամրապնդեն գլոբալ ջանքերն այդ աղետների դեմ պայքարում:

Բարգավաճման անկեղծ մաղթանքներով ևս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել Ամերիկայի ժողովրդին հուլիսի 4-ի առթիվ: Հուսով եմ, որ անկախության 245-ամյակը բոլորիդ խաղաղություն և ներդաշնակություն կբերի:

Աստված օրհնի Ամերիկան և հայ-ամերիկյան բարեկամությունը»,- ասված է Ավինյանի ուղերձում:

Դիտումների քանակ359
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հայ-ամերիկյան հարաբերությունների հիմքում ընկած են ընդհանուր արժեքները. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ 10:5204 Հլս, 2021 Հայ-ամերիկյան հարաբերությունների հիմքում ընկած են ընդհանուր արժեքները. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ճամբարակ-Բերդ «սարի ճանապարհը» դարձել է հոյակապ մայրուղի. վարչապետ 11:0226 Ապր, 2026
  • Թրամփն իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո հանդես է եկել հայտարարությամբ 10:4426 Ապր, 2026
  • Վաշինգտոնում թղթակիցների ընթրիքը քաոսի է վերածվել. նախագահ Թրամփն ու առաջին տիկինը տարհանվել են 09:5626 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:2226 Ապր, 2026
  • ՃՏՊ Քասախ գյուղում․ կա տուժած 00:5826 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը Հանրապետության հրապարակում․ վարչապետը լուսանկարներ է հրապարակել 00:3126 Ապր, 2026
  • Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը 00:0726 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը` մեր սիրելի քաղաքացիների հետ․ Անահիտ Ավանեսյան 23:3625 Ապր, 2026
  • Հանրապետության հրապարակը 21։30-ին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:5925 Ապր, 2026
  • Շուրջ 100 բնակավայրերում Քաղաքացու օրվա հետ կապված միջոցառումներ են եղել 22:5025 Ապր, 2026
  • Միաժամանակ չորս ծրագիր՝ Էջմիածնում. մաշված կոյուղագծերը փոխարինվում են նորերով 22:4025 Ապր, 2026
  • Ամիրյան փողոցը հիմա․ Նիկոլ Փաշինյան 22:2125 Ապր, 2026
  • Քաղաքացու օրվան նվիրված համերգը՝ լեփ-լեցուն հրապարակում 21:4525 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից․ լիբանանահայ համայնքում անցկացվել են հոգեհանգստի պատարագներ 21:1625 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Խաղաղության ձայնը. «Վարչաբենդը», համաշխարհային աստղեր ու սիրված երգիչներ՝ մեկ բեմում 21:0025 Ապր, 2026
  • Շիրակի հնագիտական մշակույթը՝ Վանաձորում 20:5925 Ապր, 2026
  • «Մարդկային ձայն». պարային մոնոօպերայի պրեմիերա 20:5725 Ապր, 2026
  • Ըմբիշ Մանվել Խնձրցյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում 20:5525 Ապր, 2026
  • Կարևոր է հիշել և ճանաչել հայերի դեմ իրագործված հալածանքները. Անանդ 20:5425 Ապր, 2026
  • Ըմբիշ Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 20:5125 Ապր, 2026
  • Արաղչին հեռացել է Իսլամաբադից, ամերիկյան պատվիրակոթյունն՝ այդպես էլ չի ժամանել 20:4525 Ապր, 2026
  • Ծանրորդ Գարիկ Կարապետյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է 20:4325 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.04.2026 20:4125 Ապր, 2026
  • Քաղաքացու տոնը Հանրապետության հրապարակում. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել 20:3925 Ապր, 2026
  • Մեզ հարկավոր է հասկանալ մի բան, թե ինչքան երջանիկ ենք ունենալով այս պետությունը՝ ՀՀ-ն. վարչապետ 20:3225 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը` հագեցած դրական էմոցիաներով և ջերմությամբ. Ալեն Սիմոնյանը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել 20:2725 Ապր, 2026
  • Հայաստանը ձեռք է բերել միջնադարյան արվեստի եզակի նմուշ 20:2225 Ապր, 2026
  • ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ 20:1525 Ապր, 2026
  • 2022 թվականից ի վեր Ադրբեջանը բազմիցս աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային. Սիբիհա 20:0525 Ապր, 2026
  • Հունաստանի նկատմամբ Թուրքիայի սպառնալիքի դեպքում Ֆրանսիան կաջակցի Աթենքին. Մակրոն 19:5925 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը նշեցինք մեր սիրելի հայրենակիցների հետ. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել 19:4625 Ապր, 2026
  • Ըմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար 19:3825 Ապր, 2026
  • Թուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ֆիդան 19:2925 Ապր, 2026
  • «Արմսվիսբանկ»-ը 2025-ին 4 մլրդ 501 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:1225 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը վարչապետը նշել է մարալիկցիների ու արթիկցիների հետ, Ալագյազում մասնակցել հիմնարկեքի 18:5825 Ապր, 2026
  • Վիեննայի Սբ Ստեփանոս մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն 18:4425 Ապր, 2026
  • Նոր կերակրափող՝ ստամոքսից. եզակի վիրահատություն Հայաստանում 18:2925 Ապր, 2026
  • Թալինի Ներքին Սասնաշեն գյուղը գազիֆիկացվում է, կառուցվում նոր դպրոց 18:1925 Ապր, 2026
  • Դատավորների, քննիչների թեկնածուների վերաբերյալ ԿԿՀ եզրակացության եզրափակիչ մասը կհրապարակվի 18:0225 Ապր, 2026
  • Արաղչին Պակիստանին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը պատերազմի ավարտի վերաբերյալ 17:4325 Ապր, 2026
  • Կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է. վարչապետ 17:2825 Ապր, 2026
  • Հանրային առողջության մասնագետների պատրաստում 17:1725 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը Մարալիկում և Արթիկում. Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել 17:0925 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Սա ՀՀ հարգանքի տուրքն է ձեր մարզական վաստակին. վարչապետը՝ Մալխաս և Ռոման Ամոյաններին 17:0025 Ապր, 2026
  • Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում 16:5825 Ապր, 2026
  • Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին 16:5125 Ապր, 2026
  • Մելոնին մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցությունը G20-ի հանդիպմանը 16:4425 Ապր, 2026
  • Երևան՝ Ամիրյան փողոց. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:2625 Ապր, 2026
  • Ինչպես են արգելելու երեխաների մուտքը սոցցանցեր. փորձագետն ասում է՝ երեխան պետք է այլընտրանք ունենա 16:0325 Ապր, 2026
  • Հայաստանն ապրում է մեր սրտերում և հոգիներում. Լըկորնյու 15:4825 Ապր, 2026
  • Զելենսկին առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ անցկացնել Ադրբեջանում 15:3025 Ապր, 2026
  • ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին 15:2925 Ապր, 2026
  • Ըմբիշ Արսեն Հարությունյանը ԵԱ կիսաեզրափակչում է 15:2325 Ապր, 2026
  • Թրեյնինգը, թրեյները և ՄՌԿ-ն 15:2125 Ապր, 2026
  • Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ 15:1625 Ապր, 2026
  • Հրայր Ալիխանյանը ԵԱ-ում երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար 15:0425 Ապր, 2026
  • Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը՝ Ալագյազում 14:5925 Ապր, 2026
  • Կանադայի արտգործնախարարի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ 14:5725 Ապր, 2026
  • Ջրամատակարարման բարելավման նոր փուլ․ կապիտալ աշխատանքներ Երևանում և մարզերում 14:5125 Ապր, 2026
  • Նարեկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում ծանր հաղթանակ տարավ և նվաճեց ԵԱ քառորդ եզրափակչի ուղեգիր 14:4225 Ապր, 2026
  • ԵԱ. Արսեն Հարությունյանն ու Խաչատուր Խաչատրյանը դուրս եկան քառորդ եզրափակիչ 14:3925 Ապր, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 14:3125 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանն Արթիկում է 14:1725 Ապր, 2026
  • Քաղաքացին և քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան 14:0125 Ապր, 2026
  • Արաքսիա Սվաջյանը քննական կենտրոնում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլին 13:5425 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ 13:3925 Ապր, 2026
  • Իրանական և ամերիկյան թիմերի հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 27-ին Իսլամաբադում 13:3325 Ապր, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 13:1925 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:0725 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Մենք ենք մեր պետությունը. ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ՝ 101 բնակավայրում 13:0025 Ապր, 2026
  • Ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. հիշեցում 12:5525 Ապր, 2026
  • Աշխարհի տարբեր կետերում մեր դիվանագետների աշխատանքի կարևոր բաղադրիչը ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունն է. ԱԳՆ 12:5025 Ապր, 2026
  • Մենք պետք է թույլ չտանք պատմության կրկնությունը՝ Մամդանիի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին 12:4725 Ապր, 2026
  • Գաբալայում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ 12:3625 Ապր, 2026
  • Մենք ենք մեր պետությունը. խոսում են փոքրիկները 12:2525 Ապր, 2026
  • Քաղաքացու օրվա առիթով վարչապետը Մարալիկում հանդես է գալիս «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» թեմայով բանախոսությամբ 12:1225 Ապր, 2026
  • «Մեծ յոթնյակի» ՇՄ նախարարների հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի առաջնահերթությունները. Համբարձում Մաթևոսյան 12:0625 Ապր, 2026
  • Հպարտ եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակն էի. Փելոսի 11:5725 Ապր, 2026
  • Տիրանայում այսօր պայքարի մեջ կմտնեն մեր ըմբշամարտիկները 11:4725 Ապր, 2026
  • Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկորնյու 11:3325 Ապր, 2026
  • Քաղաքացու օր. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:1425 Ապր, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում 10:4325 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:3525 Ապր, 2026
  • Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում 10:3225 Ապր, 2026
  • Մեկնարկել է TUMO Astana-ն. Ղազախստանի նախագահը մասնակցել է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը 10:2525 Ապր, 2026
  • «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը 2025-ին 4 մլրդ 656 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:2125 Ապր, 2026
  • ՀՀ-ին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն 10:1625 Ապր, 2026
  • Ապրիլի 24-ը՝ Վարշավայում․ հայերը և լեհերը միասին ոգեկոչել են ցեղասպանության զոհերի հիշատակը 10:1525 Ապր, 2026
  • Քաղաքացու տված դասի համը կալուգացի օլիգարխենց բերաններն է մնալու․ Նիկոլ Փաշինյան 10:1025 Ապր, 2026
  • Նորոգման աշխատանքներ են կատարվում Գյումրու Անկախության փողոցի, Շիրազի և Չերազի փողոցների մի հատվածում․ ՃԴ 10:0325 Ապր, 2026
  • ՀՀ պատվիրակությունը մասնակցել է հիշատակի արարողություններին Եվրոպայի խորհրդում 09:5925 Ապր, 2026
  • Նովի Սադում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 09:5425 Ապր, 2026
  • Ֆրանսիայի Կլիշի քաղաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին 09:5125 Ապր, 2026
  • Դեսպան Վլադիմիր Կարապետյանն ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը․ Ապրիլի 24-ը՝ Հռոմում 09:4225 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում 09:3025 Ապր, 2026
  • Եվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին Հայաստանն ունի երկու մասնակից․ ծանրամարտի ֆեդերացիա 09:2325 Ապր, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը 09:1825 Ապր, 2026
  • Հայաստանը ներկայացրեց COP17-ի առաջնահերթությունները ՄԱԿ-ում 09:1025 Ապր, 2026
  • Հրդեհի ահազանգ Չկալով գյուղում 08:4025 Ապր, 2026
  • Շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով․ Նիկոլ Փաշինյան 08:2425 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015