Աֆղանստանի Հելմանդ նահանգում ավիահարձակումների հետևանքով սպանվել է «Թալիբան» շարժման 52 անդամ, այդ թվում՝ մեկ հրամանատար: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը:
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ օդային հարձակումների հետևանքով վիրավորվել է ավելի քան չորս տասնյակ մարդ:
Երկրի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ ոչնչացվել է թալիբ գրոհայիններին պատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: