Սկսվել են Sea Breeze-2021 բազմազգ ծովային զորավարժությունները Սև ծովի հյուսիսարևմտյան մասում, ինչպես նաև Ուկրաինայի երեք մարզերում՝ հայտնում է ТАСС-ը:
Ըստ ուկրաինական կողմի՝ դրանք ուղղված են Սևծովյան տարածաշրջանում անվտանգության բարելավմանը, ինչպես նաև Սև ծովը «կայուն, խաղաղ և բոլոր երկրների համար օգտագործելի դարձնելուն»:
Ավելի վաղ Ուկրաինայում Ամերիկյան դեսպանության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 32 երկիր է մասնակցելու Sea Breeze-2021 զորավարժություններին, նախատեսված է ներգրավել մոտ 5 հազար զինծառայող, 32 նավ և 40 ինքնաթիռ:
Չորեքշաբթի՝ հունիսի 23-ին, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հորդորել էր Սև ծովում ռազմական գործողություններ չկիրառել: Դիվանագիտական առաքելությունը նախազգուշացրել էր, որ զորավարժությունները մեծացնում են ոչ դիտավորյալ միջադեպերի ռիսկերը և խրախուսում Կիևի ռազմատենչ քաղաքականությունը: