Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպանը հայտնել է, որ բրիտանական Defender ականակիրը մտել է Բաթումի նավահանգիստ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ուրախ ենք Բաթումում ընդունել բրիտանական նավատորմի ամենահզոր կործանիչներից մեկը՝ HMS Defender-ը: Միացյալ Թագավորությունը շարունակում է աշխատել Սևծովյան տարածաշրջանի գործընկերների և դաշնակիցների հետ` անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:
Չորեքշաբթի ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց բրիտանական Defender-ի՝ Ղրիմի ջրային տարածք մտնելու մասին: Ռուսաստանի սահմանապահ ուժերը նախազգուշական կրակոցներ են արձակել նավի ուղղությամբ՝ ստիպելով հեռանալ Ռուսաստանի ջրային տարածքից:
Բրիտանական կողմը պնդում էր, որ ականակիրը կատարում էր «խաղաղ անցում Ուկրաինայի տարածքային ջրերով»: