Ամերիկյան իշխանություններն արգելափակել են իրանական մոտ 30 ինտերնետային պորտալ: Այս մասին երեքշաբթի հաղորդել է The Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկյան կառավարության աղբյուրը:
Սահմանափակումները կիրառվում են Իրանի իսլամական հեռուստատեսության և ռադիոյի միության (IRTVU) 33 կայքի նկատմամբ, որոնց վերահսկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Արգելափակման մասին որոշումներն ընդունել է ամերիկյան դատարանը:
Գործակալությունը նշել է, որ իրանական կայքերի արգելափակումը տեղի է ունեցել նախագահական ընտրություններում Էբրահիմ Ռայիսիի հաղթանակից հետո Վաշինգտոնի ու Թեհրանի «հարաբերությունների սրման» ֆոնին:
ՄԱԿ-ում Իրանի մշտական առաքելության խոսնակ Շահրուխ Նազեմին կայքերի արգելափակումը համարել է խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ: New York Times-ը գրում է, որ Թեհրանը պատրաստվում է վիճարկել Վաշինգտոնի որոշումը օրինական ճանապարհով: