Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը, կատարելով քաղաքացիական պարտքը, նշեց, որ իրենց կուսակցության օգտին քվեարկելու են նրանք, ովքեր կամենում են Հայաստանի Հանրապետության դրոշի կողքին տեսնել Եվրամիության դրոշը։
«Քվեարկել եմ հանուն խաղաղության, հանուն զարգացման: Հանուն այն ամենի, ինչ տարբերվում է «եվրոպական Հայաստանի» գաղափարում: Դա կարելի է անվանել՝ իրավական, օրինական, բարգավաճ, ազատ, անկախ: Բայց կարելի է ընդամենը մեկ խոսքով՝ «եվրոպական Հայաստան»: Հանուն դրա էլ քվեարկեցի»,- ասաց Տիգրան Խզմալյանը: