ՀՀ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը, խոսելով ընտրախախտումների մասին, նշել է, որ հաճախ եղել են խնդիրներ, որոնք տեղում արագ լուծում են ստացել:
«Օրինակ՝ մենք ունենում էինք տեղեկություններ առ այն, որ կահավորման հետ կապված խնդիրներ կան: Կապ էինք հաստատում տեղամասային հանձնաժողովների հետ, և տեղում շատ արագ կազմակերպվում էր այդ խնդիրների լուծումը»,- ասել է Հակոբյանը: