Ժամը 11.00-ի դրությամբ՝ 2 մլն 593 572 քաղաքացիներից քվեարկել է 316.291 քաղաքացի կամ 12,20%-ը՝ տեղեկացրեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 859.000 է: Ժամը 11.00-ի դրությամբ՝ քվեարկության մասնակիցների թիվը 120.166 է կամ 13,99 տոկոս:
Սիսիանում ընտրողների ընդհանուր թիվը 23.687 է: Ժամը 11.00-ի դրությամբ՝ քվեարկել է 3108 մարդ:
Գյումրիում ընտրողների ընդհանուր թիվը 122.118 է: Վերջին տվյալներով՝ քվեարկել է 10.066 մարդ:
Վանաձորում էլ ընտրողների ընդհանուր թիվը 93.705 է: ԿԸՀ-ի տրամադրած տվյալներով՝ ժամը 11.00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է 11.328 մարդ:
Ապարանում էլ ընտրողների թիվը 17.982 է: Այնտեղ արդեն իսկ քվեարկության մասնակցել է 2376 մարդ:
Գավառում ընտրողների ընդհանուր թիվը 22.704 է: Ժամը 11.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 1834 է: