ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը «Լուրերի» հետ զրույցում հայտնեց, որ չկա որևէ ընտրող, որն ասի՝ իրեն ընտրատեղամասում ոչ բոլոր քվեաթերթիկներն են տվել:
«Բոլոր տեղամասերում անհրաժեշտ քանակի քվեաթերթիկներն առկա են»,- ասաց Սմբատյանը:
Նա նաև նշեց՝ կան քվեաթերթիկներ, որոնք փոքր թերություններ ունեն, սակայն դրանց պատճառով քվեաթերթիկները չեն կարող անվավեր ճանաչվել:
«Լավ կլիներ, որ թերություններ չունենային քվեաթերթիկները, բայց պետք է հաշվի առնել, որ 70 միլիոն քվեաթերթիկ է տպվել շատ կարճ ժամանակահատվածում: Ցավոք, կան թերություններ: Այդ թերությունները չեն կարող հիմք ծառայել, որպեսզի ընտրողի քվեն չհաշվվի: Դրանք ընդամենը փոքր կետեր են կամ խազեր»,- ասաց Սմբատյանը: