ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Տեղամասային ընտրական տեղամասերը ժամը 20:00-ին փակեցին իրենց դռները, և այժմ սկսվելու է քվեաթերթիկների հաշվարկը:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: ՀՀ 38 ընտրատարածքում բացվել է 2800 ընտրական տեղամաս: