Անվտանգության խորհրդի քարտուղարը քվեարկելու էր գնացել կնոջ ու մանկահասակ դստեր հետ: Արմեն Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել է հանուն ապագայի Հայաստանի, հանուն բարեկեցիկ, ժողովրդավար, կայուն և անվտանգ Հայաստանի: Ընտրական ու հետընտրական լարված իրավիճակ չի կանխատեսում:
Նկատեց՝ «այդպիսի կանխատեսումներ անողները մտածում են հին Հայաստանի տրամաբանության մեջ»:
Համոզված է, որ հանրությունն ընդունելու է ընտրության արդյունքները, ինչպիսիք էլ դրանք լինեն, զգուշացրեց՝ ցանկացած սադրանք իրավապահ մարմինների կողմից կասեցվելու է: