ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևում են նաև Ռուսաստանի օրենսդիրները: Ռուսաստանցի սենատոր Վադիմ Դենգինը, ով Հայաստանում դիտորդական խմբի անդամ է, արձանագրել է, որ ընտրություններն սահուն են ընթանում:
«Ես հետևում եմ Երևանում անցկացվող քվեարկությանը, մարդիկ շատ ակտիվ են մասնակցում քվեարկությանը, ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները ներկայացված են ընտրատեղամասերում: Ընտրություններն ընթանում են սահուն, խախտումներ չեն արձանագրվել»: