Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության հրապարակած տեղեկության համաձայն՝ 2021 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ամսական միջին աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 4.4 %-ով (53.5 լարիով) և կազմել 1 256.2 լարի, դրում է Aliq-ը:
Ըստ Geostat-ի` գործունեության տեսակների համաձայն, տղամարդկանց աշխատավարձերը գրեթե բոլոր ոլորտներում գերազանցում են կանանց աշխատավարձերը:
2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում կանանց միջին աշխատավարձը սահմանվել է 1 022.9, իսկ տղամարդկանցը՝ 1 473.4 լարի: Միաժամանակ կանանց տարեկան աշխատավարձն աճել է 62.5 լարիով, իսկ տղամարդկանցը՝ 49.5 լարիով:
Հունիսի 16-ի դրությամբ, ըստ ՀՀ ԿԲ սահմանած փոխարժեքի՝ 1 լարին արժի 162 դրամ 68 լումա: