Պենտագոնը քննարկում է Խաղաղ օվկիանոսում մշտական ռազմածովային օպերատիվ խումբ ստեղծելու հարցը՝ Չինաստանի աճող ռազմական հզորությանը հակազդելու համար: Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով գերատեսչության աղբյուրները:
Հրապարակման զրուցակիցների կարծիքով՝ այն կձևավորվի 1968 թվականին Ատլանտյան օվկիանոսում ՆԱՏՕ-ի ստեղծած մշտական ռազմածովային ուժերի նմանությամբ:
Հաղորդվում է, որ նախագիծը նաև թույլ կտա լրացուցիչ միջոցներ հատկացնել զինվորականներին՝ «չինական խնդիրը» լուծելու համար:
Այս նախաձեռնությունը Չինաստանի հարցով Պենտագոնի թիրախային խմբի աշխատանքն Է, որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ:
Առայժմ անհայտ է՝ խմբում ներառվելու են միայն ամերիկյա՞ն նավերը, թե՞ նախատեսվում է նաև այլ երկրների մասնակցություն: