Պեկինը հայտարարել է, որ վճռական է դիմակայելու արտաքին միջամտությանը Չինաստանի և Հոնկոնգի գործերին, և երկրի զարգացումը զսպելու ցանկացած փորձ «դատապարտված է ձախողման»: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
ՏԱՍՍ-ը հաղորդում է նաև, որ չինական Մակաոյի իշխանությունները, հետևելով Հոնկոնգին, որոշել են դադարեցնել Թայպեում իրենց ներկայացուցչության աշխատանքը: Այդ մասին ասվում է Չինաստանի հատուկ վարչական շրջանի կառավարության հայտարարության մեջ:
«Թայվանում Մակաոյի առևտրի, տնտեսական և մշակութային համագործակցության գրասենյակը հունիսի 19-ից ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքը»,- ասված է ծանուցման մեջ, սակայն չի նշվում փակվելու պատճառը:
Մեկ ամիս առաջ էլ Հոնկոնգը փակեց գրասենյակը Թայպեում, որի իշխանություններն այն ժամանակ Թայվանի վարչակազմին մեղադրեցին երկկողմ հարաբերությունները վնասելու և հատուկ վարչական շրջանի գործերին «կոպիտ միջամտելու» համար: