Գերմանիայում Telegram ալիքին սպառնում է 55 մլն եվրոյի տուգանք և արգելափակում՝ մեսինջերով երկրի ներքին գործերի և արդարադատության նախարարությունների հարցումների արտեսման ընդհանուր ֆոնին: Այս մասին տեղեկացնում է գերմանական Der Spiegel պարբերականը:
Հոդվածագիրը նշում է, որ Telegram ալիքը, «հավանաբար, ամենավտանգավոր» մեսինջերն է ամբողջ աշխարհում, քանի որ ժողովրդականություն է վայելում հանցագործների և ահաբեկիչների շրջանում և փաստացի չի կարգավորվում իշխանությունների կողմից:
Մասնավորապես, Գերմանիայում այն գրավում է «Քովիդ-վտարադիներին», աջ ծայրահեղականներին, թմրաբիզնեսով զբաղվողներին ու խարդախներին:
Նշվում է, որ հանցագործությունը բացահայտ ծրագրվում և իրականացվում է Telegram ալիքում: Այս կապակցությամբ, Գերմանիայի արդարադատության նախարարությունը պահանջում է հարթակը հասանելի դարձնել իշխանությունների համար:
Արդարադատության նախարարությունը Telegram-ի հեղինակ Պավել Դուրովին երկու նամակ է ուղարկել այդ հարցով լսումներ անցկացնելու համար: Առաջարկից հրաժարվելու դեպքում հավելվածը կարող է արգելափակվել Գերմանիայում: