Պուտին-Բայդեն հանդիպումից առաջ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր իրավահաջորդ Ջո Բայդենին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն ոչ շահեկան դիրքում է ՝ առանց Ռուսաստանի նկատմամբ հարգանքի:
Թրամփը տհաճ խոսքեր է ուղղել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանն ու ընտրություններում պարտված Հիլարի Քլինթոնին՝ ասելով, որ նրանց ստեղծած «կեղծ Ռուսաստանի» պատճառով «ԱՄՆ-ը հայտնվել է ոչ բարենպաստ դիրքում»: Թրամփն առիթը բաց չի թողել հայտնելու, որ իրեն «այնուամենայնիվ, հաջողվեց հաղթահարել այդ վիճակը»:
Թրամփը Բայդենին հաջողություն է մաղթել նախագահ Պուտինի հետ հանդիպմանը ու խորհուրդ տվել. «Չքնե՛ք հանդիպման ժամանակ ու Պուտինին փոխանցեք, խնդրում եմ, իմ ջերմագին բարեմաղթանքները»,- գրել է քաղաքական գործիչը: