Նիդերլանդների թագաժառանգ արքայադուստր Ամալիան որոշել է հրաժարվել 1.6 մլն եվրո տարեկան պետական նպաստից՝ համալսարանում սովորելու ընթացքում, հաղորդում է ТАСС-ը:
Վարչապետին ուղղված նամակում Ամալիան նշել է, որ իրեն անհարմար է զգում այդ նպաստի համար, որը նա պետք է ստանա, քանի որ մյուս ուսանողների համար շատ ավելի դժվար է, հատկապես կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած այս անորոշ ժամանակներում:
17-ամյա արքայադուստրը գերազանց ավարտել է ավագ դպրոցը, բայց հայտարարել է, որ ցանկանում է մեկ տարի ճանապարհորդել, հետո ուսումը շարունակել համալսարանում:
Նիդերլանդների վարչապետը պատասխան նամակում գրել է, որ հասկանում է այդ որոշումը և հարգում անձնական նկատառումները: «Մաղթում եմ ձեզ լավ միջանկյալ տարի և իմաստություն՝ հետագա կրթության ոլորտի ընտրության հարցում»,- ընդգծել է Մարկ Ռյութեն:
Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Նիդերլանդներում թագավորական ընտանիքի անդամը հրաժարվում է իրեն տրվող նպաստից: