Ալբանիայի խորհրդարանն իմփիչմենթի է ենթարկել երկրի նախագահ Իլիր Մետային՝ Սահմանադրությունը խախտելու համար՝ փոխանցում է Al Jazeera-ն:
Օրենսդիր մարմնի արտահերթ նիստում Ալբանիայի նախագահի պաշտոնանկությանը կողմ է քվեարկել 104 խորհրդարանական, դեմ է հանդես եկել 7-ը, 3-ը ձեռնպահ է մնացել:
Վերջնական որոշումը կկայացնի Սահմանադրական դատարանը երեք ամսվա ընթացքում:
Պարբերականը նշում է՝ հետաքննության արդյունքում պարզվել է, որ Մետան խախտել է Սահմանադրությունը՝ ապրիլի 25-ին խորհրդարանի ընտրարշավի ընթացքում իշխող սոցիալիստների դեմ իր կողմնակալ մոտեցման համար: